Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Օպերային թատրոնի 83-րդ թատերաշրջանի հանդիսավոր բացումը

Օպերային թատրոնի 83-րդ թատերաշրջանի հանդիսավոր բացումը
15.09.2016 | 14:20

Այսօր ժամը՝ 18:00-ին, տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանի հանդիսավոր բացումը: Թատրոնի նախասրահում նախատեսված են մի շարք միջոցառումներ հանդիսականների համար. մշտական խաղացանկում առկա բոլոր ներկայացումների դերակատարները կդիմավորեն այցելուներին, նախատեսված է նաև ցուցադրություն, ինչպես նաև այլ անակնկալներ: Ավանդույթի համաձայն թատերաշրջանի առաջին ներկայացումը կլինի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Գլխավոր դերերում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ Անահիտ Մխիթարյանը, Պերճ Քարազյանը, Գևորգ Հակոբյանը: Ընթացիկ թատերաշրջանում մինչև այս տաեվերջ նախատեսված են Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայի և Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերաները: Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Երեք պրեմիերա» խորագրով համերգային հանդիսավոր երեկոն:

Հոկտեմբերին նախատեսված է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ համերգային երեկո՝ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանի հրաժեշտի երեկոն մեծ բեմին տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:
Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին նախատեսված են Ա. Սպենդիարյանի, Տ. Սազանդարյանի, Պ. Լիսիցյանի, Մ. Մարտիրոսյանի և Մ. Երկաթի հոբելյաական երեկոները:
Նոր թատերաշրջանի ընթացքում օպերային թատրոնում կկազմակերպվեն նաև ճանաչողական շրջայցեր հանրապետության դպրոցականների համար:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ